Արցախի հոգեբանների և հոգեկան առողջության մասնագետների վերապատրաստման ծրագիր (2021–2023)
2021–2023 թվականներին իրականացվել է մասնագիտական վերապատրաստման ծրագիր, որի նպատակն էր զարգացնել Արցախի հոգեբանների և հոգեկան առողջության ոլորտի մասնագետների կիրառական հմտությունները՝ հետպատերազմյան և ճգնաժամային միջավայրում աշխատանքը կառուցվածքային և արդյունավետ դարձնելու համար։