9-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողով   Հ.Հ.Ա. */ Հ.Հ.Զ.Ֆ.Ա.*
Հրապարակված է:

9-րդ Միջազգային հոգեվերլուծական գիտաժողով Հ.Հ.Ա. */ Հ.Հ.Զ.Ֆ.Ա.*

 

«ՀԱՆԴԻՊՈՒՄ»

 

Անդրադառնալով Ֆրեյդի «Էսսեներին» (1923թ.), հարկ է նշել, որ  «Հանդիպում» բառը նրա կողմից քիչ է օգտագործվել, չնայած, նա  այն սահմանում է հետևյալ կերպ.  «Դա երկու մարդկանց հանդիպումն է բավարարման նպատակով, որպես կոլեկտիվ զգացումների՝ որտեղ նրանք ունեն ամոթի զգացում, հակակշիռ հանդիսացող հակահոտային ձև, այդպիսով նրանք օտարվում են դրանից…»։ «Եվ միայն այն ժամանակ, երբ զգայական գործոնի ի հայտ գալու հետ քնքշությունն անհետանում է, սիրո արտահայտումը կարող է դրսևորվել հրապարակայնորեն` համայնքի ներսում օրգիաների տեսքով»:

1929թ. «Քաղաքակրթության անհարմարությունները» աշխատության  մեջ Ֆրեյդը քննարկում է ծավալում էկզոգամիայի ծագման շուրջ:

 «Էրոս և Անտերոս» (1971թ.) աշխատության վերընթերցումից հետո, Դենիս Բրաունշվեյգը և Միշել Ֆենը   վերջիններիս մեջ տեսնում են երկվորյակ եղբայրների. Էրոսը կապ ունի սիրային հարաբերությունների հետ, իսկ Անտերոսը` կոլեկտիվ նարցիսիզմի: Այս հեղինակների համար Էրոսը հակադրության մեջ է Անտերոսի հետ և այդ երկուսն էլ տեղակայված են Ֆրոյդյան ԷՐՈՍԻ ներսում :

Նրանց տեսության կառուցվածքը հենվում է մայրական բնազդի ռեգիստրի վրա, որը երաշխավորում է երեխայի հոգեկանի զարգացումը` Էրոսից դեպի Անտերոսի ռեգիստր, հենց երեխան հայտնվում է իր հասակակիցների խմբում մեծահասակների ներկայությամբ։

ՀՀԱ/ՀՀԶՖԱ գիտաժողովի թեման այս երկկողմանի պրոցեսների շարունակությունն է՝ Էրոս և Անտերոս, սկսած «Քաղաքակրթության անհարմարությունները» աշխատությունից: Երբ Էրոսը գերակայություն ունի Անտերոսի նկատմամբ, կամ երբ խմբի կամ կոլլեկտիվի իդեալը ստվեր է գցում Ես-ի մղումային ինստանցիաների վրա, մի հիմնարար հարց է ծագում, սուբյեկտի համար առաջանում է անհրաժեշտություն ստեղծել հաճույքի սկզբունքի ուշադրությունը շեղելու մեթոդներ։

Սակայն անհատի մակարդակով մենք կարող ենք Հանդիպման կայացման հնարավորության կամ անհնարինության հետ կապված տարբեր մոտեցումներ մշակել, որոնք հիմնվում են հոգեվերլուծական դեպքերին  վերաբերող աշխատությունների ուսումնասիրությունից:

Որոշ այցելուների հետ հոգեվերլուծական պրակտիկան թույլ է տալիս հասկանալ սիրո մեջ ներդրվելու խնդիրը և  երկու հոգու միջև եղած կապի ընդունման բարդությունը` ինչպես անհատի հոգեկանի, այնպես էլ խմբային իդեալի առումով:

                                                                                                                                       Դիրան Դոնաբեդյան

ՀՀԱ և ՀՀԶՖՀԱ առաջին միջազգային գիտաժողովը նախատեսում է Հունաստանից, Թուրքիայից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից ժամանած հայտնի թրեյնինգ հոգեվերլուծողների ակտիվ մասնակցությունը համազեկուցողների և այլախոհների հետ:

Մուլտիմեդիա պատկերասրահ

Կիսվել գրառումով: