Հոգեսոմատիկա և աուտոիմուն հիվանդություններ․ ֆրանսիական դպրոցի փորձը
Հրապարակված է:

Հոգեսոմատիկա և աուտոիմուն հիվանդություններ․ ֆրանսիական դպրոցի փորձը

Հայկական հոգեվերլուծական ասոցիացիան հերթական մասնագիտական հանդիպումն է անցկացրել Փարիզի հոգեսոմատիկայի ինստիտուտի սեմինարների գիտական ղեկավար Դիրան Դոնաբեդյանի հետ:
Քննարկումը կենտրոնացած էր ֆրանսիական հոգեսոմատիկ դպրոցի մոտեցումների վրա, մասնավորապես՝ թե ինչպես են անպաշտպան հույզերն ու ներքին տագնապները վերածվում մարմնական (այդ թվում՝ աուտոիմուն) հիվանդությունների:
Հանդիպումը թույլ տվեց մասնագետներին `վերանայել հիվանդության ընկալումը՝ բժշկական ախտանիշի հետևում տեսնելու պացիենտի անհատական փորձառությունը: Օրն ամփոփվեց կլինիկական դեպքերի համատեղ վերլուծությամբ և գործնական հարցերի քննարկմամբ:

Կիսվել գրառումով: