Արցախի հոգեբանների և հոգեկան առողջության մասնագետների վերապատրաստման ծրագիր (2021–2023)
Հրապարակված է:

Արցախի հոգեբանների և հոգեկան առողջության մասնագետների վերապատրաստման ծրագիր (2021–2023)

Ծրագրի բովանդակությունը կենտրոնացած էր երեք առանցքային ուղղության վրա՝
տրավմայի հետ աշխատանք, ճգնաժամային միջամտություն և ժամանակակից հոգեթերապևտիկ մոտեցումների ինտեգրում պրակտիկայում։ Առանձնահատուկ շեշտադրում է կատարվել ոչ միայն տեսական գիտելիքի փոխանցման, այլև գործնական կիրառելիության վրա՝ իրական դեպքերի վերլուծության և սուպերվիզիայի միջոցով։

Վերապատրաստումները ներառել են ինտենսիվ մոդուլներ, մասնագիտական քննարկումներ և շարունակական սուպերվիզիոն աջակցություն, ինչը հնարավորություն է տվել մասնակիցներին վերանայել իրենց աշխատանքային մեթոդները և հարմարեցնել դրանք բարձր սթրեսային միջավայրին։

Արդյունքում ձևավորվել է մասնագետների ավելի համակարգված և պրակտիկային ուղղված աշխատանքային մոտեցում։ Սա հատկապես կարևոր է այն պայմաններում, որտեղ հոգեկան առողջության խնդիրները կրում են ոչ միայն անհատական, այլև զանգվածային բնույթ։

Ծրագիրն իրականացվել է՝ համագործակցությամբ

Santé Arménie
Էմպատիա հոգեբանական կենտրոն

Կիսվել գրառումով: